Մարտի 25-ին Գրականության և արվեստի թանգարանում բացվեց կոմպոզիտոր Տիգրան  Չուխաջյանի 180-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն:  Ներկայացված էին  «Արշակ Բ», «Ինդիանա» , «Զեմիրե»  օպերաների, «Լեբլեբիջի  Հոր-Հոր աղա», «Քյոսե  Քեհյա», «Արֆիի խարֆախությունը» կատակերգական օպերաների  պարտիտուրները,  լուսանկարներ, ազդագրեր և այլ տպագիր ստեղծագործություններ: