Մարտի 25-ին Գրականության և արվեստի թանգարանում բացվեց կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանի 180-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն: Ներկայացված էին «Արշակ Բ», «Ինդիանա» , «Զեմիրե» օպերաների, «Լեբլեբիջի Հոր-Հոր աղա», «Քյոսե Քեհյա», «Արֆիի խարֆախությունը» կատակերգական օպերաների պարտիտուրները, լուսանկարներ, ազդագրեր և այլ տպագիր ստեղծագործություններ: