Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում հունվարի 31-ին, բացվեց կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ԽՍՀՄ ժողորդական արտիստ Ֆրուզե Դովլաթյանին նվիրված ցուցադրություն: Ներկայացված էին լուսանկարներ, ֆիլմերի ազդագրեր, սցենարներ և արխիվային այլ  նյութեր, որոնք թանգարանին էր նվիրել ռեժիսորի կինը` Իռեն Օրդուխանյանը:

Ցուցադրության բացմանը հաջորդեց մեծանուն ռեժիսորի հիշատակին նվիրված ցերեկույթը. անվանի արվեստագետին վերստին  մեծարելու և գնահատանքի խոսքեր հնչեցրեցին Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, կինոգետ Սիրանույշ Գալստյանը, բանաստեղծ Արտաշես Արամը, խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը, հեռուստահաղորդավար Արտյոմ Հակոբյանը, Դովլաթյանի որդին` կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը և կինը` Իռեն Օրդուխանյանը:

Ելույթները պարբերաբար ընդմիջվեցին օպերային երգչուհի Լուսինե Ստեփանյանի և ֆլեյտահար Ազատ Ասլանյանի կատարումներով:

Դովլաթյանական օրը եզրափակվեց ռեժիսոր Էդուարդ Համբարձումյանի Ֆրունզե Դվլաթյանի 90-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ:

 

 

 

 

«Ա1+»-ի անդրադարձը`

 

 

 

 

ՄԱՄՈՒԼ

_________________


tert   https://www.azatutyun.am/a/29009764.html

  Հանդիսավորապես նշվեց Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան հոբելյանական 90-րդ տարեդարձը

 

 

 

 

tert   https://armenpress.am/arm/news/921025/charenci-anvan-tangaranum-texi-unecav-frunze-dovlatyanin.html

   Ֆրունզե Դովլաթյանին նվիրված հուշ-ցերեկույթ

 

 

 

          

tert

    http://www.aravot.am/2018/01/31/934490/

    Ցուցահանդես-ցերեկույթ՝ նվիրված անվանի ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանին (Ֆոտոշարք)

 

 

 

       

tert                                          

   https://www.armradio.am/hy/2018/02/01/dovlatyan

   Ֆրունզե Դովլաթյանին նվիրված ցուցադրություն ԳԱԹ-ում

 

 

 

tert

    http://kentron.am/am/news/119045

    Լուսանկարներ, պարգևներ, արխիվային բացառիկ նյութեր. Ֆրունզե Դովլաթյանին նվիրված ցուցադրություն ԳԱԹ-ում