Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում հունվարի 31-ին, բացվեց կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ԽՍՀՄ ժողորդական արտիստ Ֆրուզե Դովլաթյանին նվիրված ցուցադրություն: Ներկայացված էին լուսանկարներ, ֆիլմերի ազդագրեր, սցենարներ և արխիվային այլ նյութեր, որոնք թանգարանին էր նվիրել ռեժիսորի կինը` Իռեն Օրդուխանյանը:
Ցուցադրության բացմանը հաջորդեց մեծանուն ռեժիսորի հիշատակին նվիրված ցերեկույթը. անվանի արվեստագետին վերստին մեծարելու և գնահատանքի խոսքեր հնչեցրեցին Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, կինոգետ Սիրանույշ Գալստյանը, բանաստեղծ Արտաշես Արամը, խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը, հեռուստահաղորդավար Արտյոմ Հակոբյանը, Դովլաթյանի որդին` կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը և կինը` Իռեն Օրդուխանյանը:
Ելույթները պարբերաբար ընդմիջվեցին օպերային երգչուհի Լուսինե Ստեփանյանի և ֆլեյտահար Ազատ Ասլանյանի կատարումներով:
Դովլաթյանական օրը եզրափակվեց ռեժիսոր Էդուարդ Համբարձումյանի Ֆրունզե Դվլաթյանի 90-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ:
«Ա1+»-ի անդրադարձը`
ՄԱՄՈՒԼ
_________________
https://www.azatutyun.am/a/29009764.html
Հանդիսավորապես նշվեց Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան հոբելյանական 90-րդ տարեդարձը
https://armenpress.am/arm/news/921025/charenci-anvan-tangaranum-texi-unecav-frunze-dovlatyanin.html
Ֆրունզե Դովլաթյանին նվիրված հուշ-ցերեկույթ
http://www.aravot.am/2018/01/31/934490/
Ցուցահանդես-ցերեկույթ՝ նվիրված անվանի ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանին (Ֆոտոշարք)
https://www.armradio.am/hy/2018/02/01/dovlatyan
Ֆրունզե Դովլաթյանին նվիրված ցուցադրություն ԳԱԹ-ում