Ինչպես հայտնի է, այս տարի լրացավ հայ օպերային արվեստի հիմնադիր, կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանի ծննդյան 175-ամյակը: Այդ կապակցությամբ տարվա ընթացքում տարբեր միջոցառումներ իրականացվեցին: Գրականության և արվեստի թանգարանը ևս անմասն չմնաց այդ միջոցառումներին: Դեկտեմբերի 21-ին թանգարանում բացվեց ժամանակավոր ցուցահանդես` նվիրված Տիգրան Չուխաջյանի հոբելյանին:
Նույն օրը թանգարանի դահլիճում անցկացվեց նաև միջոցառում, որի ընթացաքում Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի ուսանողները կատարաեցին հատվածներ Չուխաջյանի օպերետից, օպերայից, և դաշնամուրային ստեղծագործություններից: ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի փոխտնօերն, արվեստագիտության դոկտոր Աննա Ասատրյանը ներկայացրեց կոմպոզիտորի ստեղծագործությունների համայնապատկերը: