«Վերդիանա» փառատոնի շրջանակներում անցկացվող համերգաշարի հերթական համերգը, որը նվիրված էր Ջուզեպպե Վերդիի 200-ամյա հոբելյանին, տեղի ունեցավ ապրիլի 20-ին Ե .Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի Կոմիտասի անվան սրահում: Համերգը կազմակերպվել էր Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի հետ համատեղ: Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատարներ Վարսենիկ Ավանյանը, Պողոս Բիաբեգյանը և Կոնսերվատորիայի վոկալ-տեսության ամբիոնի պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի դասարանի ուսանողները կատարեցին արիաներ «Տրավիատա», «Դոն Կարլոս», «Տրուբադուր», «Ճակատագրի ուժը», «Աիդա» օպերաներից: