Հունիսի 25-ին դասական երաժշտության սիրահարները հնարավորություն ունեցան ունկնդրելու ՀՀ վաստակավոր արտիստուհի, Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի դոցենտ Աննա Մայիլյանի սաների` Կիմ Սարգսյաի (բասբարիտոն) և Լուիզա Երեմյանի (սոպրանո) կատարումները: Համերգային ծրագրում ընդգրկված էին Բախի, Հենդելի, Մոցարտի, Վերդիի, Շումանի, Կոմիտասի և այլ հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ: