Օգոստոսի 26-ին Գրականության և արվեստի թանգարանի կոմիտասյան սրահում կոմպոզիտոր, դաշնակահար Լուսինե Սարգսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ խորագիրը կրող համերգ-դասախոսությունը: Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը: Բանախոսը ներկայացրեց Կոմիտասի կյանքն ու ստեղծագործությունները` իր զեկույցը պարբերաբար ընդմիջելով դաշնամուրային կատարումներով և աուդիո նյութերի ներկայացմամբ:  Միջոցառման ընթացքում հնչեցին նաև Կոմիտասի  «Անձրևն եկավ», «Ինչու Բինգյոլը մտար» և այլ ստեղծագործություններ` Կոտայքի թեմի Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցու «Սաղմոս» երգչախմբի և երտասարդ կատարողներ Բորիս Տյոմկինի (բաս-բարիտոն), Եպրաքսիա Պողոսյանի (սոպրանո) և Լիաննա Օհանջանյանի (սոպրանո) կատարմամբ: