Մայիսի 29-ին, Անկախության տոնի առթիվ և Զորավար Անդրանիկի 150-ամյա հոբելյանին ընդառաջ, Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ պորուչիկ Ալեքսեյ Կոլմակովի գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է տեսել բանասիրական գիտությունների թեկնածու, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի թարգմանությամբ, առաջաբանով և ծանոթագրություններով:
Հեղինակը հակիրճ ներկայացրեց գրքի բովանդակությունը, ինչպես նաև Մոսկվայի հեղինակավոր հրատարակչության լույս ընծայած / А. Шишов/ և /К. Залесский/ գրքերը, որոնցում պատվավոր տեղ է հատկացված Զորավար Անդրանիկին: Շնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցան գրող Արտաշես Արամը, գրքի հեղինակ Ռուբեն Սիմոնյանը և այլք: Աշուղ Ռազմար Սասունցին և Անդրանիկ սարկավագ Մանուկյանը հանդես եկան հայրենասիրական երգերի կատարումներով: