Փետրվարի 2-ին, Պոեզիայի համաշխարհային օրվան ընդառաջ, Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ <<Պոեզիայի տարածումը ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով>> թեմայով կլոր սեղան-քննարկում: Քննարկմանը մասնակցեցին գրականագետ Հասմիկ Հակոբյանը, բանաստեղծ Կարեն Անտաշյանը, բանաստեղծուհիներ Գոհար Գալստյանը, Անի Տեր-Գուլանյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, Գրականության և արվեստի թանգարանի գրական բաժնի գիտաշխատողները և այլք: Բանախոսները ներկայացրեցին պոեզիայի տարածման գործում ժամանակակից տեղնոլոգիաների կիրառման մեթոդները, ինչպես նաև դրանց առավելություններն ու վտանգները: