Ապրիլի 4-ին, ժամը 3-ին, Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում կայացավ «Ժամանակակից պոեզիա թանգարանին-1» հանդիպումը՝ մասնակցությամբ բանաստեղծներ Էդուարդ Հախվերդյանի, Ավագ Եփրեմյանի, Նանեի, Խաչիկ Մանուկյանի, Հուսիկ Արայի, Հերմինե Նավասարդյանի, Արմենուհի Սիսյանի եւ Գոհար Գալստյանի, ով նաեւ մտահղացման հեղինակն էր ու հանդիպման նախաձեռնողը: Հանդիպման ընթացքում հեղինակային ընթերցումներից հետո յուրաքանչյուր բանաստեղծ մեկական գիրք՝ իր ժողովածուներից, ընծայագրով նվիրեց թանգարանին՝ համալրելով թանգարանի գրադարանի ժամանակակից գրականության ֆոնդը եւ թանգարանի հրատարակած մեկական գիրք, թանգարանի կողմից ընծա տրվեց բանաստեղծներին:

«Ժամանակակից պոեզիա թանգարանին-1» խորագրով հանդիպումները շարունակական են լինելու եւ անդրադառնալու են Հայ ժամանակակից գրականությունը ստեղծող տարբեր ու բազմաձայն պոետների..

Գոհար Գալստյան