Ապրիլի 15-ին Գրականության և արվեստի թանգարանում բացվեց Հայոց եղեռնի 100 ամյա տարելիցին նվիրված ‘’Հիշողության պատուհաններ’’ խորագիրը կրող ցուցադրությունը, որով փորձ արվեց ներկայացնել մեր հայրենիքի արևմտյան հատվածի և հատկապես` Կ. Պոլսի մշակութային կյանքը՝ 19- րդ դարից մինչև ցեղասպանությունը :
Առանձին բաժիններով ներկայացված էին ժամանակի արևմտահայ հարուստ գրականությունը , երաժշտությունը, թատրոնը, 19-րդ դարի սկզբներին Կ.Պոլսում ծաղկում ապրած պարբերական մամուլը, ինչպես նաև արևմտահայ մշակութային գործիչների ընտանեկան ալբոմները: Ցուցադրված էին նաև արևմտահայ մտավորականների ավելի քան յոթ տասնյակ ընտանեկան լուսանկարներ. փաստաթղթեր, նվիրական մասունքներ:
Ցուցահանդեսը ուղեկցվեց Տաթև վանքի երգչախմբի համերգով: