Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 6-ին Գրականության և արվեստի թանգարանում կազմակերվել էր միջոցառում` Մուսալեռ թանգարանի և ՀՀ ազգային արխիվի հետ համտեղ: Միջոցառման շրջանակում բացվեց ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին, որտեղ ցուցադրված էին Ֆրանց Վերֆելի գրքի տարբեր լեզուներով հրատարակություններ, վեպի ինքնագրի պատճեն, լուսանկարներ հերոսամարտից և այլն:
Նույն օրը տեղի ունեցավ նաև Ֆրանց Վերֆելի գրքի 2015թ. հրատարակության շնորհանդեսը, որը վերահրատարակվել էր պետական պատվերով: Գրակաության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը ներկայցրեց գիրքը և պատմական անդրադարձ կատարեց Մուսալեռան հերոսամարտին: Ելույթ ունեցան նաև պ.գ.դ, ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը և Մուսալեռ թանգարանի տնօերն Դավիթ Սարգսյանը:
Միջոցառումն եզրափակվեց ՚Մուսալեռ՚ ֆիլմի ցուցադրությամբ: