Նոյեմբերի 6-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Կոմիտաս» պատկերագրքի շնորհանդեսը, որը լույս է տեսել «Սբ. Աստվածածին» բժշկական կենտրոնի և Երևանի քապետարանի աջակցությամբ: Պատկերագրքում զետեղված են Կոմիտասին նվիրված հուշագրություններ, լուսանկարներ, գիտական աշխատություններ, գեղանկարչական աշխատանքներ և այլ: Պատկերագիրքի հեղինակներ են «Աշխարհի հայ նկարիչների միություն» հասարակական կազմակերպության համանախագահներ Անահիտ Մխիթարյանը և Ղազար Միրզոյանը: Վերջինս հակիրճ ներկայացրեց պատկերագրքի կառուցվածքն ու բովանդակությունը:
Ելույթ ունեցան նաև Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, թանգարանի երաժշտական ֆոնդերի ավագ գիտաշխատող Մարինե Մուշեղյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և «Սբ. Աստվածածին» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
Միջոցառման ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկան Արտվոկալ անսամբլը /ղեկ.՝ Առնո Բարխուդարյանը/ և աշուղ Ռազմարը: