Չխախտելով արդեն ձևավորված հաճելի ավանդույթը՝ Գրականության և արվեստի թանգարանը այս տարի ևս միացավ  ՙՙԹանգարանների գիշեր՚՚ համաեվրոպական ակցիային, որը անցկացվում էր Թանգարանները և մշակությաին լանդշաֆտները խորագրի ներքո:

Թանագարնի այցելուներին անակնկալ էր սպասվում հենց մուտքի մոտ, որտեղ նրանց դիմավորում էին կենդանի արձանները:                                                              

Թանգարանի երկրոդ հակում՝ Կոմիտասի անվան դահլիճում հաջորդաբար տեղի ունեցան մի շարք միջոցառումներ: Մեր փոքրիկ այցելուները Հանդիպում թատերական տիկնիկների հետ ինտերակտիվ ներկայացման շրջանակներում հնարավություն ունեցան բեմից դուրս ծանոթանալու թատերական տիկնիկների տեսակներին և կարճ ժամանակով դառնալու տիկնիկավար-դերասան:                                                              

Մասնակիցների ակտիվությամբ հատկապես առանձնացավ թանգարանում կազմակերպած շուտասելուկների մրցույթը: Մրցույթի մասնակիցները փորձում էին հնարավորինս սահուն ընթերցել պատահականության սկզբունքով ընտրված շուտասելուկները: Հաղթողները պարգևատրվեցին գրքերով, ձայնասկավառակներով և այլ նվերներով:

Այդուհետ թանգարանում տիրեց ռետրո տրամամադրություն՝ շնորհիվ երիտասարդ երգիչներ Լիլիթ Խաչատրյանի և Արմեն Եդիգարյանի, ովքեր կատարեցին 1960-80-ական թվականների համաշխարահային հիթերը:

Այցելուների հոսքը Գրականության և արվեստի թանգարանի և <<Միջին արևելքի արվեստ. Մարկոս Գրիգորյանի հավաքածու>> ցուցասրահներ շարունակվեց մինչ կեսգիշեր:

 

 

 

 

 

 

МИР 24 հեռուսատընկերության անդրադարձը.