Հոկտեմբերի 19-ին Գրականության և արվեստի թանգարանում կայացավ «Ընկեր եմ ասում, հաստատակամ, ճշմարիտ ընկեր…» խորագրով համերգային ծրագիրը՝ նվիրված քամանչահար Հակոբ Խալաթյանի, թառահար, մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյանի և երգիչ, դափահար Մուշեղ Հարությունյանի 60-ամյա հոբելյաններին:
Համերգի ընթացքում հնչեցին Սայաթ-Նովայի, Ջիվանու, Շերամի, Հավասու և այլ հայտնի գուսանների երգեր և ժողովրդական պարեղանակներ:
Հոբելյաներին շնորհավորական խոսք հղեցին գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սամվել Մուրադյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը, երաժշտագետ-բանահավաք, արվեստագիտության թեկնածու Զավեն Թագակչյանը և երիտասարդ սազանդարների համույթը / թառահար Ալեքսանդր Սահակյան, դափահար՝ Արամ Մովսիսյան, քանամչահար Մխիթար/ :
Համերգի մասնակիցները հնարավություն ունեցան Հակոբ Խալաթյանի, Հովիկ Սահակյանի և Մուշեղ Հարությունյանի երաժշտական գործունեություններին ծանոթանալու նաև ժամանակավոր ցուցահանդեսի և ինքնակենսագրական ակնարկների միջոցով: