Գրականության և արվեստի թանգարանում երեկ տեղի ունեցավ "Պոեզիայի մուսան" գրական հանդիպումը, որը նվիրված էր Պոեզիայի համաշխարհային օրվան և անդրադարձ էր կանանց գարնանային տոներին։ Հանդիսականների մեջ էին մանկավարժներ և դպրոցականներ։ Հրավիրված էին կին բանաստեղծներ Ռուզան Ասատրյանը, Անուշ Վարդանյանը, Կարինե Աշուղյանը, Նոնա Պողոսյանը, Նանեն, Դարիկո Խաչատրյանը, Մանիկ Աճեմյանը, Արուսյակ Օհանյանը, Հերմինե Նավասարդանը, Նարինե Ավագյանը, Գայանե Մկրտչյանը Մարիա Լազարևան, բանաստեղծ Գագիկ Դավթյանը և Վրեժ Սարուխանյանը, հանդիպումը վարում էր բանաստեղծ, թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Գալստյանը։ Բեմից, հեղինակային ընթերցմամբ հնչեցին բանաստեղծություններ, թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը ողջունեց հատկապես կանանց, որոնց համար թանգարանը զամբյուղով ձնծաղիկներ էր պատրաստել։