Մայիսի 2-ին Գրականության և արվեստի թանգարանը հյուրընկալել էր «ԱՐԷ» կատարողական արվեստի փառատոնի մասնակիցներին: Փառատոնի կազմակերպիչ Մարինե Կարոյանը հյուրերին ներկայացրեց փառատոնի նպատակը, ծրագիրը… Թանգարանի ցուցասրահներում Մերի Կիրակոսյանը, Արման Մանուկյանը Ռզգան Հասոյանը և Օսման Կուրթուլան բեմադրեցին երեք պերֆորմանս՝ Շարժում/ Բույր/ Ձայն…
Մերի Կիրակոսյանը ներկայացրեց շարժման պերֆորմանսը՝ ժամանակի ընթացքի մեջ, Արմանը Մանուկյանը պերֆորմանսի համար ստեղծել էր Mulholland Drive բույրը, որտեղ պարֆումերը հավաքել է անգիտակցականի ու ենթագիտակցականի բաղադրիների փունջ: Ռզգան Հասոյանի և Օսման Կուրթալայի Ձայնի պերֆորմանսը հիմնված էր քրդական միջնադարյան <<Զամբիֆրոշ>> ավանդազրույցի վրա, որը գովերգում է սերը, ազնվությունն ու հավատարմությունը: