Մայիսի 20-ին, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիայի շրջանակներում Գրականության և արվեստի թանգարանը հանդես եկավ մի շարք միջոցառումներով:
Ժամը 18-ից թանգարանի փոքրիկ այցելուները հնարավորություն ունեցան մասնակցելու «Խաղում ենք մնշախաղ» ինտերակտիվ ներկայացմանը: Խաղավարի հետ միասին երեխաները բացահայտեցին մնջախաղի գաղտնիքները, սորովեցին հաղորդակցվել ժեստերի և դիմախաղի միջոցով՝ առանց որոևէ բառ արտաբերելու: Խաղը անյքան վարակիչ դարձավ, որ երեխաներին միացան նաև երտիասարդները: Թանգարանի կինոսրահում՝ Լեոնիդ Ենգիբարյանի հայտնի մեդալներով զգեստի շուրջ, այցելուներին բաժանվեցին շոկոլադե մեդալներ՝ ի պատիվ աշխարհահռչակ ծաղրածուի:Միջոցառումների շարքը եզրափակվեց ՀՀ ՊՆ <<Զորական>> երգչախմբի ռազմահայրենասիրական երգերի համերգով, որոը նվիրված էր ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին և Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին:
Համերգից հետո էլ այցելուների հոսքը թանգարան շարունակվեց մինչ կեսգիշեր: Թանգարանների գիշերը Գրականության և արվեստի թանգարանը հյուրընկալեց շուրջ 2000 այցելուի: