Մայիսի 26-ին, Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ աշուղ Ռազմար Սասունցու համերգը՝ նվիրված մայիսյան հերոսամարտերին և Հայաստանի առաջին Հանրապետությանը: Համերգի ընթացքում հնչեցին շուրջ մեկ տասնյակ ռազմահայրենասիրական երգեր: Վերջում, թանգարանի ավագ գիտաշխատող Գորհար Գալստյանը անակնկալ մատուցելով ներկաներին՝ առաջին անգամ կատարեց իր նոր ՝ «Հաղթող զինվորի երգը» ստեղծագործությունը: