Հունիսի 15-ին տեղի ունեցավ գրող, նկարիչ, ԽՍՀՄ գրողների, Հայաստանի նկարիչների և լրագրողների միության անդամ Արևշատ Ավագյանի «Տիեզերքի սրտխփոցը» գրքի շնորհանդեսը: Միջոցառումը մեկնարկեց դերասանուհի Գայանե Սամվելյանի ասմունքով, որին հաջորդեց Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրականագետ Կարո Վարդանյանի ողջույնի խոսքը:
Արևշատ Ավագյանին իրենց խոսքը հղեցին նաև ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, ով ընթերցեց նաև սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական ուղերձը: Շնորհանդեսի ընթացքում գրքի գրականագիտական վերլութույամբ հանդես եկան գրականագետներ Լյուդվիգ Կարապետյանը, Ռոման Դալլաքյանը, Ֆելիքս Բախչինյանը, Թորոս Թորանյանը, Ռազմիկ Գալստյանը և այլք:
Միջոցառումը պարբերաբար ընդմիջվում էր երգիչ Արսեն Ղամբարյանի և այլ երաժիշտների կատարումներով: