Սեպտեմբերի 5-ին Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ Լազարյան ազնվական տոհմի գործունեությանը նվիրված ցուցադրության բացումը: Ցուցադրությունը կազմակերպվել էր Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ։ Ներկայացված էին Մաշտոցյան Մատենադարանի ու Գրականության և արվեստի թանգարանի հավաքածուներում պահվող առանձնապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթեր, պատմական բացառիկ նշանակության վավերագրեր, եզակի լուսանկարներ, շքանշաններ։
Ցուցադրությունն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։