Գրականության և արվեստի թանգարանը «Եվրոպական ժառանգության օրեր»  համաեվրոպական ակցիայի և «Ժառանգությունը և բնությունը»   խորագրի ներքո հոկտեմբերի 1-ին կազմակերպել էր  դասախոսություն՝ «Հողի մշակույթը որպես քաղաքակրթություն և Մարկոս Գրիգորյանի հողարվեստը»  թեմայով: Դասախոսությունը վարեց թանգարանի  «Միջին Արևելքի արվեստ»  ցուցասրահի վարիչ Զառա Մոկացյանը:
Անդրադառնալով Մարկոս Գրիգորյանի հողարվեստին՝ Մոկացյանը ընդհանրացրեց  հողի, երկրագործության և բնության ներկայությունը և արտահայտությունը արդի հայ և համաշխարհային արվեստում: 


Դասախոսությունից հետո մասնակիցները շրջեցին <<Միջին արևելքի արվեստ>> ցուցասրահում և տեղում ծանոթացան Մարկոս Գրիգորյանի հողարվեստի մի քանի գործերին: