Գրականության և արվեստի թանգարանում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ վաղամեռիկ բանաստեղծ, դրամատուրգ Վահան Վարդանյանի ծննդյան 55-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ: Գրողի մարդկային դիմագծի և ստեղծագործական գործունեության մասին ելույթով հանդես եկան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրականագետ Կարո Վարդանյանը, գրականագետներ Դավիթ Գասպարյանը, Արմեն Ավանեսյանը, բանաստեղծներ Սոնա Վանը, Շանթ Մկրտչյանը, Խաչիկ Մանուկյանը, գոհար Գալստյանը, Անի Տե- Գուլանյանը, դերասանուի Կարինե Ոսկանյանը և այլք: 

Ցերեկույթի ավարտին բժիշկ, բարերար Նուբար Ջանոյանին, ով նաև  «Նարցիս» հանդեսի  հանձնվեց Ֆրիտնյոֆ Նանսենի հուշամեդալ: