Հոկտեմբերի 21-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Իմ Շուշի» պատկերագիրքի շնորհադեսը, որը հրատարակվել էր Շուշիի ազատագրման 25-ամյակի առթիվ` «ԱՐՏ-PR» ընկերության կողմից: Նախագծի ղեկավարն էր Գայանե Դավթյանը: Պատկերագրքում ներկայացված էին լուսանկարիչներ Ռուբեն Մանգասարյանի, Հակոբ Բերբերյանի, Մաքս Սիլվասյանի, Հակոբ Պողոսյանի, Մուշեղ Գասպարյանի և Վահանգն Գրիգորյանի աշխատանքները` թվագրված 1990-ականներից մինչև մեր օրերը:

Շնորհանդեսի ընթացքում ղղջույնի խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն, գրականագետ Կարո Վարդանյանը, «ԱՐՏ-PR» ընկերության տնօրեն Գայանե Դավթյանը, բանաստեղծուհի Գոհար Գալստյանը: Իր ռազմաշունչ երգերի կատարումով հանդես եկավ աշուղ Ռազմարը: