Թանգարանում կայացավ Բրիտանական և հայկակական վոկալ երաժշտության համերգը` տենոր, ՀՀ վաստակավոր արտիստ Պերճ Քարզայանի և դաշնակահար, Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի շրջանավարտ Արփինե Կալինինայի մասնկացությամբ:

Հնչեցին Կոմիտասի, Բենջամին  Բրիտտենի ժողովրդական երգերի մշակումները, երիտասարդ կոմպոզիտորներ Ջոնաթան Վուլգարի, Ջեյմս Մորիաթի  և Արփինե Կալինինայի  ստեղծագործությունները, որով և ամփոփվեց Գրականության և արվեստի թանգարանի 2017թ. միջոցառումների շարքը: