Հունվարի 23-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ տարիներ ի վեր բարի ավանդույթ դարձած «Թանգարանօրհնեքի» արարողությունը: Ամեն տարի հունվարին արարողությունն իրականացնում է թանգարանի վաղեմի բարեկամ Տեր Շահե քահանա Հայրապետյանը:

Այս անգամ ևս Կոմիտաս Վարդապետի անունը կրող սրահում Տեր Շահեն հարգանքի տուրք մատուցեց հազարավոր գրական-մշակութային գործիչների հիշատակին, որոնց մասունքները պահպանվում են թանգարանում, ինչպես նաև արգասավոր գործունեություն մաղթեց թանգարանի աշխատակազմին: