2018 թ. փետրվարի 10-ին, «Տաշիր սթրիթ»-ում Սայաթ-Նովային նվիրված ցուցադրության բացմամբ, տրվեց Գրականության և արվեստի թանգարանի և «Տաշիր սթրիթ»-ի միջև նոր համագործակցության մեկնարկը: Հյուսիսային պողոտայի ստրոգետնյա հատվածում գտնվող «Տաշիր սթրիթ»-ում շուրջ մեկ ամիս կցուցադրվեն Սայաթ-Նովայի քամանչան, ինքնագիր երգարանը (դավթարը) և Հովհաննես Թումանյանի նամակը, որով վերջինս դավթարը նվիրել էր Խորհրդային Հայաստանի կառավարությանը:

Նույն օրը համագործակցության հուշագրեր ստորագրվեցին ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի և «Տաշիր սթրիթ»-ի միջև:

 

 

 

 

 

Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվականի անդրադարձը`
 
 

 

 

 

ՄԱՄՈՒԼ

_____________________

 

tert

   http://www.aravot.am/2018/02/10/936499/

   Սայաթ Նովայի քամանչան, ձեռագիր երգարանն ու Թումանյանի նվիրատվության նամակը`«ՏաշիրՍթրիթ»-ում (Ֆոտոշարք)