Ապրիլի 15-ին Գրականության և արվեստի թանգարանի դահլիճը կրկին մարդաշատ էր. թանգարանում տեղի ունեցավ քանոնահարուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Լեյլոյանի «Քո հոգու երգը» գրքի և ձայնասկավառակի շնորհանդեսը:

Միջոցառման ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկան քամանչահար Մարգարիտա Շահբազյանը, սանթուրահար Աննա Համբարձումյանը, շվիահար Նարեկ Անտոնյանը, թավջութակահար Ռուզան Աբրահամյանը, ֆլեյտահար Վազգեն Մինասյանը և այլ երաժիշներ: 

Երաժշտագետ Գոհար Շագոյանը ներկայացրեց Հասմիկ Լեյլոյանի ստեղծագործական անցած ուղին և ձեռքբերումները: