1977թ.-ից Թանգարանների միջազգային խորհրդի որոշմամաբ մայիսի 18-ը նշվում է որպես Թանգարանների միջազգային օր. այս տարի օրվա միջոցառումները անցկացվում էին «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հասարակություն» խորագրի ներքո:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Գրականության և արվեստի թանգարանը վաղ առավոտից մարդաշատ էր: Մեր երիտասարդ այցելուներին սպասվում էր անակնկալ թանգարանի ցուցասրահներում. անվճար ներբեռնելով Triple E մոբայլ հավելվածը այցելուները հնարավորություն ունեցան սկանավորելու թանգարանի ցուցասրահներում ներկայացված ազդագրերը և էկրանի վրա դիտելու դրվագ համապատասխան ֆիլմից, ներկայացումից, օպերայից և այլն:
Այնուամենայնիվ, «Թանգարանների միջազգային օրվա» հիմնական կիզակետը դարձավ հայկական կինոն. թանգարանում կազմակերպվեց Զավեն Հարոյանի «Կինոգետ» ինտելեկտուալ-ժամանցային խաղի շնորհանդեսը, որին հաջորդեց խաղ-մրցույթը: Մասնակիցները գուշակեում էին հայկական ֆիլմերը ըստ դրանցում հնչած հայտնի և թևավոր դարձած արտահայտությունների, ըստ երաժշտության, դերասանների և այլն: Հաղթող թիմերը ստացան մրցանակներ թանգարանի կողմից: