«Երևան հյուրանոցի բնակիչները» նախագծի շրջանակներում սեպտեմբերի 13-ին «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում բացվեց «Վահրամ Փափազյան. թատերական բոհեմը հյուրանոցում» ցուցադրությունը: Ցուցադրված են անձնական իրեր, ձեռագիր նամակներ, ներկայացումների ազդագրեր, լուսանկարներ «Օթելլո», «Դիմակահանդես», «Իմ սիրտը լեռներում է» և այլ ներկայացումներից:
Վահրամ Փափազյանը հյուրանոցի լեգենդար բնակիչներից մեկն է եղել և ըստ Ռ. Զարյանի «…Ժամանակակիցները պատմում են, որ հաճախ երկրպագուները նրան թատրոնից ուղեկցում էին հյուրանոց, հետո էլ, հավաքվում էին հյուրանոցի առջև և ծափերով ու գոչյուններով դուրս էին կանչում արտիստին ու չէին հեռանում մինչը նա չէր երևում բալկոնում» (Ռ. Զարյան, Վահրամ Փափազյան, Երևան, 1972):