«Եվրոպական ժառանգության օրեր» համաեվրոպական ակցիայի շրջանակներում, որ այս տարի անցկացվում էր «Կիսվելու արվեստ» խորագրի ներքո, սեպտեմբերի 22-ին Գրականության և արվեստի թանգարանում կայացավ «Հեքիաթ ենք լսում, հեքիաթ ենք հորինում» մանկական միջոցառումը։բ Հեքիաթագիր, դերասանուհի Արմինե Անդան երեխաներին պատմեց իր «Անկիմյուրի բնակիչները» հեքիաթը, այնուհեև երեխաներին համար բացեց հեքիաթ հորինելու գաղտնիքները: Վերջում դիտեցին Արմինե Անդայի հեղինակային «Բլյում-բլյում պատմություններ» մանկական հաղորդումից հատվածներ: