ՀՀ Անկախության տոնին ընդառաջ Գրականության և արվեստի թանգարանում սեպտեմբերի 20-ին կազմակերպվեց ռազմահայրենասիրական և ազգագրական երգերի համերգ՝ «Ակունք» ազգագրական խմբի երիտասարդ երգիչ Վաղինակ Ալոյանի կատարմամբ:
«Անդրանիկ Զորավար», «Հայ ֆիդայիններ», «Կուզիմ էրթամ սարն իմ Սասուն», «Պատերազմ եք գնում», «Գինի լից», «Հիմցի լաո», «Սասնո ահեղ կռվին» և այլ սիրված երգերի հնչյուններով ոգևորված՝ համերգի ողջ ընթացքում ներկաները միաբերան ձայնակցեցին և պարեցին ավանդական քոչարին: Իր անակնկալ ելույթով տոնական համերգը զարդարեց նաև աշուղ Ռազմարը: