Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում հոկտեմբերի 10-ին , Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում բացվեց «Գիրք և գինի» ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ և համագործակցությամբ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի և Հայաստանի ազգային գրադարանի:
Գրականության և արվեստի թանգարանի ցուցափեղկերում ներկայացված էին ֆրանսիացի և ֆրանսախոս անվանի գործիչների ձեռագրեր, նամակներ, բացիկներ, գրքեր այդ թվում՝ Անատոլ Ֆրանսի, Ֆրանց Վերֆելի, Էմիլ Վերհարնի, Ֆրեդերիկ Մակլերի, Ռոմեն Ռոլանի, Ստեֆան Մալարմերի և այլոց ինքնագիր նամակները՝ ուղղված ֆրանսաֆայ հասարականան-մշակութային գործիչ Արշակ Չոպանյանին, Կլոդ Դեբյուսիի և Պոլինա Վիարդոյի նամակները Մարգարիտ Բաբայանին, Վիկտոր Հյուգոյի դիմանկարը և այլն: