Նոյեմբերի 6-ին Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանում բացվեց անվանի կինոբեմադրիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ներսես Հովհաննիսյանի 80-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն, որին հաջորդեց Հովհաննիսյանին նվիրված հուշ-ցերեկույթը: Ելույթներով հանդես եկան Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն ԿարոՎարդանյանը, անվանի կինոգործիչներ, ռեժիսորներ Հարություն Խաչատրյանը, Ռոբերտ Մաթոսյանը, Երվանդ Ղազանչյանը, քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը, Ն.Հովհաննիսյանի դուստրը` Անահիտ Հովհաննիսյանը։ Ելույթ ունեցավ նաև Կոմիտասի անվան լարային քառյակը։ Միջոցառումը եզրափակվեց Գրականության և արվեստի թանգարանի կինոարվեստի ֆոնդերի ուղեցույցի շնորհանդեսով։

 

 

 

 

 

 «Շանթ» հեռուստաընկերության անդրադարձը.

 

 

 
 Հանրային հեռուստաընկերության անդրադարձը`