Գրականության և արվեստի թանգարանում կայացավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի «Վոկալ շարք» ռոմանսների ժողովածուի շնորհանդեսը: Այն կոմպոզիտորը նվիրեց մայրիկի՝ Թամարա Զարիֆյանի հիշատակին։ Նոտային ժողովածուն ամփոփում էր հայ դասական պոետների՝ Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի խոսքերով վոկալ շարքը։
Շնորհանդեսն ուղեկցվեց համերգային ծրացրով: Կատարումներով հանդես եկան Ռուզաննա Մեհրաբյանը (մեներգ), Մարիա Լիման (մեներգ), Վալերի Այվազյանը (դաշնամուր,) Հայկուշ Հակոբյանը (ֆլեյտա), Մարինա Գևորգյանը (դաշնամուր) եւ Ալ. Սպենդիարյանի անվ. երաժշտական դպրոցի քանոնահարները: