Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները՝ երաժշտության ուսուցչուհի Անուշ-Ասատրյան Պետրոսյանի նախաձեռնությամբ, նոյեմեբրի 15-ին Գրականության և արվեստի թանգարանում կազմակերպել էին բաց-դաս՝ նվիրված աշուղ Սայաթ-Նովային: Երեխաները մանրամասն ներկայացրեցին մեծանուն աշուղի կենսագրությունը և սետղծագործական ուղին, իսկ նույն դպրոցի ժողովրդական նվագարանների անսամբլի սաները կատարեցին Սայաթ-Նովայի հայտնի ստեղծագործությունները:

Բաց-դասը եզրափակվեց Գրականության և արվեստի թանգարանում ճանաչողական էքսկուրսիայով, որտեղ, ի թիվս այլ ցուցանմուշների, ցաուցադրում է նաև Սայաթ-Նովայի քամանչան և դավթարը: