Նոյեմբերի 22-ին Գրականության և արվեստի թանգարանում բացվեց կոմպոզիտոր, մանկավարժ Ազատ Մանուկյանի 140-ամյակին նվիրված ցուցադրություն: Առաջին անգամ ցուցադրվեցին կոմպոզիտորի նոտային ձեռագրերը, լուսանկարները և արխիվում պահվող այլ նյութեր:
Թանգարանի կոմիտասյան դահլիճում ցուցադրվեց Ա. Մանուկյանի «Չարի վերջը» մանկական ֆիլմ-օպերան: Ներկայացվեցին նաև Ա. Մանուկյանի թոռնուհու՝ կոմպոզիտոր և մանկավարժ Շ. Իսկանդարյանի արվեստի հետ առնչող նյութեր՝ որպես տարբեր սերունդների միջև կոմպոզիտորական ավանդույթների շարունակականության լավ օրինակ:
ՄԱՄՈՒԼ
Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում բացվեց կոմպոզիտոր, մանկավարժ Ազատ Մանուկյանի 140- ամյակին նվիրված ցուցադրությունը