Դեկտեմբերի 8-ին Գրականության և արվեստի թանգարանում կայացավ Հերմինե Ղազարյանի «Ֆիդայու մկրտություն» գրքի շնորհանդեսը: Գիրքը պատմում է արցախյան պատերազմում իրենց ավանդն ունեցած այն հերոսների մասին, որոնց անուններն այս կամ այն պատճառով դուրս են մնացել պատմության գրված էջերից:

Բացման խոսքոմ Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը խոսեց հայ գրականության և ազգային ազատագրական պայքարի ներկայացման կարևորության մասին: Այնուհետև հեղինակը ներկայացրեց, որ գրքի նպատակը ոչ միայն նրանց անունները պատմությանը հանձնելն է, այլև կրթել ընթերցողներին նրանց հայրենասիրական ոգով ու ազատասիրական գործով:

Ցուցադրվեց նաև տեսաֆիլմ՝ հերոսներ Արմեն Ծատուրյանի, Նելսոն Հարությունյանի, Արամ Ավետիսյանի և Նվեր Հարությունյանի մասին: Ցերեկույթը եզրափակվեց ասմունքով և գիթառի երաժշտությամբ: