Դեկտեմբերի 21-ին Գրականության և արվեստի թանգարանում բացվեց «Տառապանքի ուղիներում» խորագրով ժամանակավոր ցուցահանդես՝ նվիրված բռնադատված գրողներ Լեռ Կամսարին, Վահրամ Ալազանին և Գուրգեն Մահարուն: Ցուցադրված էին Լեռ Կամսարի օրագրության և Մահարու «Ծաղկած փշալարեր» վիպակի ինքնագրերը, Ալազանի «Աբովյանը պատկոմ» պոեմից հատվածներ, նամակներ, պաշտոնական գրություններ, արխիվային լուսանկարներ, շարժեր, գրքեր և այլն: