Օրեր առաջ Գրականության և արվեստի թանգարանում ցուցադրվեց Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանից բերված, Կապուտիկյան-Փարաջանով մեծ ընկերությունը նշանավորող եզակի ցուցանմուշներ («Մայր Հայաստան» վերանրոգված գոբելենը, դրվագված սկուտեղը, 1903 թ. լուսանկարների պատկերագիրքը և արծաթե վզնոցը), որոնք Սերգեյ Փարաջանովը նվիրել էր մեծանուն բանաստեղծուհուն՝ ի նշան բանտից իրեն ազատելու երախտագիտության։

Գլխավոր ցուցանմուշը 1901 թ. «Մայր Հայաստան» գոբելենն էր, որի նորոգումը կայացավ Հայաստանի պատմության թանգարանի լաբորատորիայում՝ միջթանգարանային համագործակցության շնորհիվ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը, ապա ելությ ունեցան Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, Սիլվա Կապուտիկյանի տուն-թանագարնի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը, Սեյրանուհի Գեղամյանը, Արամ Գասպարի Սարգսյանը և այք։