Բանաստեղծ, թարգմանիչ, Ֆրանսիայի ազգային հերոս, Ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի կառավարության որոշմամբ փետրվարի 21-ին վերահուղարկավորվեց Փարիզի պանթեոնում։ Այդ պատմական իրադարձության շրջանակում Գրականության և արվեստի թանգարանում պահվող Միսաք Մանուշյանի հուշագրություններից երեքը ժամանակավորապես ցուցադրվեցին Փարիզի Պանթեոնում։
Ֆրանսիայի ազգային հուշարձանների կենտրոնի հրավերով Գրականության և արվեստի թանգարանի տնօրենի ժ.պ. Սյուզաննա Խոջամիրյանը ներկա է գտնվել Ֆրանսիայի ազգային հերոս՝ հայազգի Միսաք Մանուշյանի և նրա կնոջ` Մելինե Մանուշյանի՝ Փարիզի Պանթեոնում վերահուղարկավորության արարողությանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցի ընթացքում Ս. Խոջամիրյանը վերջինիս հրավիրել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, որտեղ պահպանվում են Մանուշյանների արխիվը՝ ձեռագիր նամակներ, հուշագրություններ, լուսանկարներ և այլն։