Գրականության և արվեստի թանգարանում բացվեց դերասան, ռեժիսոր, դրամատուրգ և թատերական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արմեն Գուլակյանի ծննդյան 125-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրությունը, որի շրջանակում ներկայացված են լուսանկարներ, պիեսների ինքնագրեր, ներկայացումների ազդագրեր և այլն։

Ցուցադրության բացմանը հաջորդեց Արմեն Գուլակյանի կյանքին ու ստեղծագործական բեղուն ուղուն նվիրված բանախոսությունները։

Բանախոսությամբ հանդես եկան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը և արվեստագիտության թեկնածու, դոցենտ Գոռ Վանյանը։