Գրականության և արվեստի թանգարանում բացվեց նկարիչ, Հայաստանի անկախության պայքարի և Ազգային միացյալ կուսակցության հիմնադիր Հայկազ Խաչատրյանի նկարների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի բացման ընթացքում ելույթ ունեցան Գրականության և արվեստի թանգարանի տնօեն Կարո Վարդանյանը, «Տիր» հայագիտական կենտրոնի հիմնադիր Դավիթ Աղաջանյանը, նկարչի թոռը՝ Սերգեյ Քիշոյանը, հասարակական-քաղաքական գործիչներ:
Ցուցահանդեսը կյանքի կոչվեց «Տիր» հայագիտական կենտրոնի հիմնադիր Դավիթ Աղաջանյանի, նկարչի ընտանիքի և Գրականության և արվեստի թանգարանի նախաձեռնությամբ: