Հայոց բանակի օրվան ընդառաջ՝ հունվարի 26-ին, Գրականության և արվեստի թանգարանում բարեգործական համերգով հանդես եկավ փարիզաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն: Համերգը նվիրված էր Արցախյան վերջին պատերազմում ծանր վնասվածքներ ստացած զինվորներին։ Ներկա էին նաև գրականության և արվեստի մի շարք անվանի գործիչներ, կատարումներով հանդես եկավ սիրված երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը։

Համերգային ծրագրի ավարտից հետո Ադամ Բարրոն ներկա գտնվող զինվորներին ցուցաբերեց նյութական աջակցություն։