Ս․ թ․ մարտի 6-ին Գրականության և արվեստի թանգարանում բացվեց ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանի 145-ամյա հոբելյանին։ Ցուցադրությունը ներառում էր բանաստեղծուհու կյանքին և ստեղծագործությանն առնչվող փաստաթղթեր, ձեռագրեր, լուսանկարներ և անձնական իրեր։
Ցուցադրության բացմանը հաջորդեց համերգ՝ նվիրված կանանց տոներին․կատարումներով հանդես կգան ՀՀ պՆ երգի և պարի համույթի մենակատար Վահե Համարձումյանը և Հայաստանի ժողովրդական և գուսանական երգի պետական անսամբլի մեներգիչ Գևորգ Մարգարյանը: