Նոյեմբերի 19-ին Գրականության և արվեստի թանգարանում կայացավ թատրոնի և կինոյի դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի և բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի արխիվի հանձմանը նվիրված միջոցառում։
Բացման խոսքով հանդես եկավ Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, բ․գ․թ․ Վահագն Սարգսյանը, ապա ելույթ ունեցան երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, դերասան, բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը, կինոգետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը, գրականագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարո Վարդանյանը, արվեստագիտության թեկնածու, ԵԹԿՊԻ ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Նարինե Սարգսյանը, Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը, նույն թատրոնի դերասանններ, ՀՀ վաստակավոր արտիստներ Արթուր Կարապետյանն ու Բորիս Պեպանյանը, դերասանուհի Զարուհի Խաչատրյանը։
Երաժշտական կատարումներով հանդես եկան Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի երգչախումբը՝ ղեկավար Շուշան Հովհաննիսյան։
Միջոցառման շրջանակում ցուցադրվեցին նաև բեմական հագուստներ, լուսանկաներ և փաստաթղթեր Գ. Նովենցի և Ե. Ղազանչյանի արխիվից: