Արևմտահայ բանաստեղծ Միսաք Մեծարենցի ծննդյան 135-ամյա հոբելյանի շրջանակում երեկ Գրականության և արվեստի թանգարանում կայացավ դաս-միջոցառում՝ Մ. Մեծարենցի անվան թիվ 145 հիմնական դպրոցի հետ համտեղ: Դպրոցի սաները ներկայացրեցին դրվագներ մեծանուն բանաստեղծի կյանքից, ապա ընթերցեցին «Ծիածան» և «Նոր տաղեր» բանաստեղծությունների ժողովածուներից հատվածներ:
Միջոցառումը եզրափակվեց «Տո՛ւր ինձի, Տե՛ր...» մեծարենցյան աղթոքով, որից հետո աշակերտները և ուսուցչական անձնակաազմը հնարավորություն ուենցան ծանոթանալու Գրականության և արվեստի ցուցադրությանը՝ մասնավորապես Մեծարենցին առնչվող մասունքներին և հատուկ այդ միջոցառման շրջանակում ցուցադրված «Տո՛ւր ինձի, Տե՛ր...» բանաստեղծության ինքնագրին: