Գրականության և արվեստի թանգարանում սեպտեմբերի 15-ին բացվեց ժամանակավոր ցուցահանդես` նվիրված երաժշտագետ Մարգարիտ Բրուտյանի  90-ամյակին: Մարգարիտ Բրուտյանը 1988թ. Երևանի Կոմիտասի անվ. Պետական Կոնսերվատորիայում բացված Ֆոլկլորագիտության ամբիոնի (1969թ.-ից գործում էր որպես կաբինետ) հիմնադիրն է, հեղինակել է դասագիրքը:

Ցուցահանդեսի բացման օրը տեղի ունեցավ նաև «Երաժշտական Հայաստան» միջազգային ամսագրի 4 (31) 2008թ. - 1 (32) 2009թ. համարի շնորհանդեսը` նվիրված Հայ ֆոլկլորագիտության ամբիոնին և Մարգարիտ Բրուտյանի անվ. ժողովրդական ստեղծագործության կաբինետի հիմնադրման 40-ամյակին:

Մարգարիտ Բրուտյանի մասին հանգամանալի խոսքով հանդես եկան Կոմպոզիտորների միության անդամ, Կոնսերվատորիայի Ֆոլկլորագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալինա Փահլևանյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի պրոռեկտոր Մհեր Նավոյանը  և այլ հյուրեր: Միջոցառման ընթացքում իրենց կատարողական արվեստը ցուցադրեցին Կոնսերվատորիայի մի խումբ ուսանողներ:   Միջոցառումը կազմակերպվել էր Երևանի Կոմիտասի անվ. Պետական Կոնսերվատորիայի հետ համտեղ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երկիր մեդիա հեռուստաընկերության անդրադարձը.